Իրան.«ՀԳՀԾ-ին հավատարիմ չմնալու համար ծանր գին կպահանջվի»
https://parstoday.ir/hy/news/iran-i69526-Իրան._ՀԳՀԾ_ին_հավատարիմ_չմնալու_համար_ծանր_գին_կպահանջվի
Իրանի իսլամական հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Էրաղչին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ անհավատարմության դեպքում, այն ստորագրած կողմերից ծանր գին կպահանջվի .իսկ ՀԳՀԾ-ի խախտման դեպքում Իրանը պատրաստ է ցանկացած հավանական քայլի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 08:50 Asia/Tehran
  • Իրան.«ՀԳՀԾ-ին հավատարիմ  չմնալու համար ծանր գին կպահանջվի»

Իրանի իսլամական հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Էրաղչին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ անհավատարմության դեպքում, այն ստորագրած կողմերից ծանր գին կպահանջվի .իսկ ՀԳՀԾ-ի խախտման դեպքում Իրանը պատրաստ է ցանկացած հավանական քայլի համար»:

Ուրբաթ օրը Սասակավա խաղաղության ճապոնական հիմնադրամի համագումարում  ունեցած ելույթում, ՀԳՀԾ-ի և  միջազգային ու տարածաշրջանային մասշտաբով միջուկային գործարքի ազդեցությունների մասին Էրաղչին ասել է.«ՀԳՀԾ-ն հզոր դիրք է զբաղեցնում միջազգային մասշտաբով և հովանավորվում է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  թիվ 2231 բանաձևով, այլև ԵՄ-ի ու Միջազգային հանրության կողմից»:

Անընդունելի համարելով Իրանի հրթիռային ծրագրերի պատճառով ԱՄՆ-ի պատրվակները և հակաիրանական շրջափակումների կիրառումը, Էրաղչին ասել է.«Իսլամական հանրապետության հրթիռային ծրագիրը Իրանի ժողովրդի կարողությունների արդյունքն է և այս ծրագիրը պաշտպանական ու զսպողական բնույթ է կրում»:

Անդրադառնալով Իրան-Ճապոնիա վաղեմի հարաբերություններին, Էրաղչին նշել է.«ՀԳՀԾ-ից հետո Իրան-Ճապոնիա տնտեսական համագործակցությունները աճող ընթացք են ունեցել և հուսով ենք, որ ապագայում ևս արագ տեմպերով կզարգանան երկկողմ հարաբերությունները»: