Իրանը դատապարտեց Եմենում սաուդական ռազմական ինքնաթիռների հարձակումները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը խստորեն դատապարտեց չորեքշաբթի վաղ առավոտյան Եմենի Սանըա նահանգի Արհաբ տարածքում գտնվող մի հանրակացարանի վրա սաուդական ռազմական ինքնաթիռների հարձակումը։
Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 46 և վիրավորվել մի քանի տասնյակ մարդ։
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին կոչ է արել վերահասու լինել սաուդյան ռեժիմի միջոցով եմենցի խաղաղ քաղաքացիների սպանության գործին։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը ցավակցելով այս ոտնձգության զոհերի հարազատներին, ընդգծել է․<<Բնակելի տարածքների և քաղաքացիական թիրախների դեմ սաուդյան ռեժիմի հարձակումների խստացումը, ինչպես նաև միջազգային պատասխանատու կազմակերպությունների ու կառույցների կողմից փրկարարական աշխատանքների իրականացման խափանումը, ոտնահարում են մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու օրենքները>>։