Հակաօդային պաշտպանությունը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի կանխարգելիչ հզորության տարրերում
https://parstoday.ir/hy/news/iran-i71036-Հակաօդային_պաշտպանությունը_կարևոր_դիրք_է_զբաղեցնում_Իրանի_կանխարգելիչ_հզորության_տարրերում
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասել է. «Հակաօդային պաշտպանությունն Իրանի պաշտպանական կանխարգելիչ հզորության տարբեր տարրերի շարքին յուրահատուկ դիրք է զբաղեցնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2017 03:01 Asia/Tehran
  • Հակաօդային պաշտպանությունը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի կանխարգելիչ հզորության տարրերում

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ասել է. «Հակաօդային պաշտպանությունն Իրանի պաշտպանական կանխարգելիչ հզորության տարբեր տարրերի շարքին յուրահատուկ դիրք է զբաղեցնում»:

Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին երեքշաբթի օրը Թեհրանում դիտելով «Խաթամ-ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության զորակայանի տեղական ուժերի շնորհիվ ձեռք բերված նվաճումները, հավելեկ է. «Թշնամու գլխավոր ուժը նրա օդային հզորությունն է և Իրանի հակաօդային պաշտպանական հզորությունը կանխարգելիչ հատկություն ունի»:

«Նկատի առնելով հակաօդային պաշտպանության նշանակությունն ու նաև դրա հզորացման ուղղությամբ մեծապատիվ առաջնորդի ընդգծումներն, զինված ուժերի գլխավոր գերակայությունն Իրանի հակաօդային պաշտպանության կարողության ընդլայնումն է»,-հայտարարել է բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին այցելելով բանակի «Խաթամ-ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության զորակայանի ինքնաբավության ջահադի կազմակերպություն, մասնակցել է  զորակայանի կարողությունների ցուցահանդեսին:

ԻԻՀ բանակի «Խաթամ-ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության զորակայան իր արդիական կառույցով հիմնադրվեց 2008 թվականի օգոստոսի 31-ին՝ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի պատմական հրամանագրով: