Մյանմայի մուսուլմանների հարցով Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/iran-i71531-Մյանմայի_մուսուլմանների_հարցով_Իրանի_արտգործնախարարը_նամակ_է_հղել_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նակում, Իրանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Մյանմայի մուսուլմանների դեմ կազմակերպված բռնություններին վերջ դնելու ուղղությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 11:43 Asia/Tehran
  • Մյանմայի մուսուլմանների հարցով Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նակում, Իրանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Մյանմայի մուսուլմանների դեմ կազմակերպված բռնություններին վերջ դնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած նամակում, զգուշացնելով Մյանմայում մուսուլմանների դեմ իրականացվող բռնությունների կապակցությամբ, Զարիֆը գրել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:

Օգոստոսի 25-ից մինչ այսօր Մյանմայի Ռախին նահանգում այդ երկրի բանակի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են վեց հազար 334 և վիրավորվել են ութ հազար 349 Ռոհինգյա մուսուլմաններ:

2012թ. Մյանմայի Ռախին նահանգում այդ երկրի բանակայիններն ու ծայրահեղական բուդդիստները հարձակումներ են իրականացնում մուսուլմանների դեմ: Մյանմայում մեկ միլիոն Ռոհինգյա մուսուլմաններ զրկված են քաղաքացիական իրավունքներից: