Իրանի օժանդակությունները Բանգլադեշի միջոցով կփոխանցվեն ռոհինգյա մուսուլմաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i71907-Իրանի_օժանդակությունները_Բանգլադեշի_միջոցով_կփոխանցվեն_ռոհինգյա_մուսուլմաններին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացնելով այն մասին, որ Իրանի ԱԳ նախարարի Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի գլխավորությամբ իրանական պատվիրակությունը հինգշաբթի օրը կգործուղվի Բանգլադեշ , ասել է. «Պատվիրակությունը փոխանցելու է Մյանմայի մուսուլմանների համար ԻԻՀ-ի հումանիտար օժանդակությունները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 13, 2017 07:35 Asia/Tehran
  • Իրանի օժանդակությունները Բանգլադեշի միջոցով կփոխանցվեն ռոհինգյա  մուսուլմաններին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացնելով այն մասին, որ Իրանի ԱԳ նախարարի Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի գլխավորությամբ իրանական պատվիրակությունը հինգշաբթի օրը կգործուղվի Բանգլադեշ , ասել է. «Պատվիրակությունը փոխանցելու է Մյանմայի մուսուլմանների համար ԻԻՀ-ի հումանիտար օժանդակությունները»:

Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրը «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում մատնանշելով այն կետը, որ Բանգլադեշ կատարելիք ուղևորության ընթացքում իրանական պատվիրակությանը կընկերակցի ԻԻՀ-ի Կարմիր մահիկի խումբը: «ԻԻՀ-ի օժանդակությունները Բանգլադեշի միջոցով կփոխանցվեն տարհանված ռոհինգյա  մուսուլմաններին». ասել է նա:

Ղասեմին միևնույն ժամանակ անդրադառնալով ԻԻՀ ԱԳ նախարարի առաջիկա շաբաթ Նյու Յորք կատարելիք ուղևորությանը հավելել է. «Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շարունակելով վերջին օրերին որոշ երկրների պաշտոնատարների հետ խորհրդակցությունները, Նյու Յորքում գումարվելիք ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանին առընթեր հանդիպելով նստաշրջանին մասնակցող իր պաշտոնակիցներին և այլ պաշտոնատարներին, հետևելու  է Ռոհինգյաի մուսուլմանների վիճակին»:

«ԻԻՀ-ն ամբողջ կարողությամբ կպաշտպանի Մյանմայի մուսուլմաններին»,-ընդգծեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: