Ռոհանի.«Թեհրանը պատասխան կտա ՀԳՀԾ-ի հարցով Իրանի իրավունքները ոտնահարողին»
ԻԻՀ նախագահն ասել է.«Թեհրանը երբեք միջազգային համաձայնությունների առաջին խախտողը չի լինելու, սակայն եթե կողմերից մեկը ցանկանա ոտնձգել Իրանի իրավունքների դեմ, արժանի պատասխան կստանա»:
Կիրակի երեկոյան, ԱՄՆ-ում բնակվող իրանցի մտավորականների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ՀԳՀԾ-ն միշտ ողջ է լինելու տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական պատմության մեջ, Հասան Ռոհանին ասել է.«Իրանցիները պատմության ընթացքում միշտ հարգել են իրենց հանձնառությունները և քանի դեռ համաձայնության մյուս կողմը կատարում է իր հանձնառությունները, Իրանը նույնպես հանձնառու է մնալու»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանավորությամբ բազմակողմանի համաձայնություն է, ԻԻՀ նախագահը հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելը նշանակում է անտեսել պետության քաղաքական հանձնառությունները և դա որևե մեկի համար հպարտանալու առիթ չէ:
Անդրադառնալով 2017թ. մայիսի 19-ի ընտրություններում Իրանի ժողովրդի 73 տոկոսանոց մասնակցությանը, Ռոհանին նշել է, որ այդ մասնակցությունը վկայությունն է այն իրողության, որ Իրանի ժողովուրդը կենսուրախ է և հետաքրքրված է իր և իր երկրի ապագայով:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԻԻՀ նախագահը մեկնել է Նյու Յորք: