Գեներալ Հաթամի.«Իրանն իր հրթիռները արտադրում է առանց ուրիշների իրավունքի »
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին ընդգծել է, որ Իրանն իր հրթիռային և ցամաքային, ծովային և պաշտպանական սպառազինության արտադրման համար ուրիշների իրավունքի կարիքը չունի:
Շաբաթ օրը Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, գեներալ Ամիր Հաթամին ասել է.-«Քանի դեռ որոշ երկրներ սպառնալիքի լեզվով են խոսում Իրանի հետ, մենք կշարունակենք հզորացնել երկրի պաշտպանական կարողությունները» :
Գեներալ Ամիր Հաթամին հստակեցրել է, որ Իրանը տեղական կարողությամբ արտադրում է տարբեր տեսակի հրթիռներ և ցամաքային, օդյին, ծովային ու հակաօդային պաշտպանության սպառազինություն և իրանցի մասնագետները կշարունակեն այդ ճանապարհը:
Իրանի պաշտպանության նախարարն ասել է.-«Ոչ մի սպառնալիք չի կարող ազդել Իրանի որոշումների վրա և Իրանը կշարունակի համապատասխան սպառնալիքներին իր պաշտպանական նախագծերն իրականացնել»:
Նշելով, որ Իրանի պաշտպանության նախարարությունը արտադրում է սպառազինություն, գեներալ Հաթամին ասել է.-«Իրանի հրթիռային նախագծերը համապատասխանում են առկա սպառնալիքներին և Իրանի դեմ հնչեցրած սպառնալիքները թշնամիների պարտված քաղաքականության արդյունքն են»: