Ղասեմի.«ՄԱԿ-ում Իրանը ներկայացավ ավելի լավ դիմագծով»
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«ԻԻՀ-ի նախագահի նյույորքյան այցի և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին նրա մասնակցության արդյունքում, տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության ոլորտում Իրանն ավելի լավ դիմագծով ներկայացավ»:
Երկուշաբթի` սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Իրանի ակտիվ դիվանագիտության և տարածաշրջանում իրանաֆոբիայի ֆոնի վրա մեղադրանքներ ներկայացնելու ԱՄՆ-ի ջանքերի մասին Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների ծառայության թղթակցի հարցին, Բահրամ Ղասեմին պատասխանել է.«Նյու Յորքում Գլխավոր ասմաբլեայի նստաշրջանի ընթացքում, ԻԻՀ-ը վարել է ծավալուն քաղաքական բանակցություններ, որոնք շարունակվում են»:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը նորություն չէ: Այդ արտահայտությունները հերթական անգամ ցույց են տալիս այդ երկրի վարչակազմի ինքնությունը».ԱՄՆ նախագահի հակաիրանական խոսքերի ու քաղաքականության մասին հարցին պատասխանել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին ԱՄՆ-ի կառավարության նոր քաղաքականության մասին Բահրամ Ղասեմին նշել է.«ԱՄՆ նախագահի կողմից այդ քայլն անմարդկային ու անտրամաբանական է: Դա դատապարտելի ու անընդունելի որոշում է»:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստի վերաբերյալ, նաև այն մասին, թե արդյո՞ք այդ նիստում ԻԻՀ-ը բողոքել է ՀԳՀԾ-ի իրականացման գործընթացի դեմ, թե՞ ոչ, Ղասեմին ասել է.«Նյու Յորքում կայացել են ԱԳ նախարարների և փորձագիտական երկու նիստեր, որտեղ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի կողմից ներկայացվել են համաձայնությանը հաջորդող ԱՄՆ-ի բոլոր խափանումները, հանձնառությունների չկատարումը և այլ խնդիրները: Բոլոր հարցերին ընթացք է տրվելու»:
Իրաքի Քուրդիստանի տարածքի, անջատման հանրաքվեի անցկացման մասին Բահրամ Ղասեմին նշել է.«Այդ քայլն իրականացվել է անհարմար պահի և այնպիսի պայմաններում, երբ Իրաքի կառավարությանը հաջողվել էր որոշ հաջողություններ արձանագրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի դաշտում: Այդ որոշումն ընդունվել է առանց տրամաբանության»: