Բորուջերդի. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում Իրանը կընդլայնի ուրանի հարստացումը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի ընդգծմամբ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման արդյունքը լինելու է ԻԻՀ-ի կողմից ուրանի հարստացման կարողությունների ընդլայնումը:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին ԻՍՆԱ-ի հետ հարցազրոյցոմ արձագանքելով ՀԳՀԾ-ի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հանդեպ դիրքորոշումներով իրեն հեղինակազրկել է աշխարհում և եթե համաձայնության կողմերը հայտարարեն, որ այլևս ՀԳՀԾ գոյություն չունի, Իրանը կարող է առավել մեծ կարողությամբ խաղաղ նպատակների շրջագծում ընդլայնել ուրանի հարստացումը»:
Թրամփը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի 72-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հերթական անգամ սարսափելի համաձայնություն անվանեց ՀԳՀԾ-ն: Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի տեսակետին, Թրամփը պահանջել է չեղարկել ՀԳՀԾ-ն:
«ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է, որն ունի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի երաշխիքը, հետևաբար ամերիկացիներն իրենց դիրքորոշումներով առավել մեկուսացվելու են»,-հայտարարել է Բորուջերդին: