Հոկտեմբեր 01, 2017 05:16 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն վտանգում է տարածաշրջանի կայունությունը

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկրների սահմանների և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը մեծ նշանակություն ունի: «Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն վտանգում է տարածաշրջանի ապահովությունն ու կայունությունը». ասել է նա:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծել է. «ԻԻՀ-ն  անօրինական և Իրաքի սահմանադրությանը դեմ է համարում Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվեի կայացումը»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԻԻՀ-ին Իրաքի քուրդ բնակչության մշտական պաշտպանն է: «Իրանն առաջին երկրներից էր, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբին դիմակայելու հարցում օժանդակեց Իրաքի Քուրդիստանի տարածքին». ասել է նա:

«Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվեի կայացումը չի բխում տարածաշրջանի և Իրաքի քրդերի բարեկամների շահերից»,-հավելել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծելով, որ Իրանը եղել է և շարունակելու է մնալ Իրաքի Քուրդիստանի տարածքի բարեկամը:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Իրաքցիները պիտի միավորվեն և բանակցության միջոցով ու սահմանադրության շրջանակներում պիտի կարգավորեն իրենց խնդիրները»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, տարածաշրջանի երկրները, Եվրոպան ու ԱՄՆ-ն նույնպես դատապարտելով անջատման հանրաքվե անցկացնելու Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանու քայլը և դա հակասահմանադրական համարելով, մերժել են այդ հանրաքվեի արդյունքների օրինականությունը և ընդգծել  Իրաքի տարածքային ամբողջականության և միատարրության պահպանման անհրաժեշտությունը:

Պիտակ