Հոկտեմբեր 02, 2017 16:21 Asia/Tehran
  • Զարիֆը Մասկատում հանդիպել  է Օմանի ԱԳ նախարարի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը Մասկատում հանդիպել է Օմանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:

Իր տարածաշրջանային ուղևորության շրջանակում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ  Զարիֆը երկուշաբթի օրը ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ, որտեղ  նա հանդիպում ու բանակցություն է ունեցել այդ երկրի ԱԳ նախարար Յուսեֆ Բեն Ալավիի հետ: 

Այցի շրջանակներում Զարիֆը հանդիպելու և  երկկողմ հարցերի, տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների շուրջ խորհրդակցելու է  նաև Օմանի մյուս բարձրաստիճան  պաշտոնատարների հետ:

Շարունակելով իր տարածաշրջանային ուղևորությունը, Իրանի ԱԳ նախարարն Օմանից մեկօրյա այցով կմեկնի Կատար և երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ կբանակցի այդ երկրի պաշտոնյաների հետ: 

 

Պիտակ