Հոկտեմբեր 08, 2017 17:51 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանն անկախ քաղաքականություն է վարում տարածաշրջանում»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում այլոց հռետորաբանությունից անկախ քաղաքականություն է հետապնդում»:

Թեհրանում լրագրողներին տված հարցազրույցում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռազմավարական քաղաքականությունը հայտարարի Իրանի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ, Իրանի Իսլամական Հանրապետությունը հարմար ժամանակ հարմար պատասխան կտա նրան»:

Նշելով, որ Միջինարևելյան տարածաշրջանը երկար ժամանակ է,որ տառապում է ԱՄՆ սխալ քաղաքականություններից, Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Իրանը մշտապես հանդիսացել է  տարածաշրջանում  կայունության  հաստատման և թաքֆիրական ահաբեկիչներին դիմակայելու գործոն, և այս շրջանակում  շարունակելու է իր  քաղաքականությունը: Աշխարհի այլ երկրների համար գնալով պարզվում են տարածաշրջանի իրողությունները»:

Զարիֆը հավելել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ձգտում  են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք վաճառել Միջինարևելյան տարածաշրջանի երկրներին»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն  իր քաղաքականությունը հետապնդելու է  իր ժողովրդի շահերի  պաշտպանման շրջանակում», ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

Պիտակ