Հոկտեմբեր 10, 2017 07:38 Asia/Tehran
  • Զարիֆ. Պահակազորի դեմ ԱՄՆ-ի հավանական քայլն ավելի ատելի կդարձնի նրան

Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է Իսլամական հեղափոխության պահակազորի անունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի հավանական քայլի կապակցությամբ:

ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 12-ին հայտարարելու է ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր դիրքորոշումն ու նաև Իրանի և այդ թվում Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ նոր քայլեր ձեռնարկելու այդ երկրի ռազմավարությունը :

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը, իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի մեծարման հանդիսությունների համադրման նիստին առընթեր հավելել է. «Ամերիկացիները նման քայլով առավել մեկուսանալու և Իրանի ժողովրդի համար ավելի ատելի են դառնալու»:

«Եթե ամերիկացի պաշտոնատարները նման ռազմավարական սխալ թույլ տան, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան քայլ կձեռնարկի, որի մասին կհայտարարի անհրաժեշտ պահին»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ Մոհամմեդ Ալի Ջաըֆարին նույնպես այդ հանդիսության ընթացքում հայտարարել է. «ԻԻՀ-ի թշնամիների ու նրա հանդեպ թշնամական դիրքորոշումների կապակցությամբ իրանի տարբեր բաժինների միջև համադրում գոյություն ունի»:

«ԻԻՀ-ի պաշտոնական կողմնորոշումը նույնն է, թեև հնարավոր է դա արտահայտելու ձևերը տարբեր լինեն»,-ասել է Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարը:

 

Պիտակ