Հոկտեմբեր 17, 2017 07:40 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը չի ցանկանում վնասել տարածաշրջանային մյուս դերակատարներին

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում կատարած նոր գրառման մեջ նշել է. «Իրանը չի ցանկանում վնասել տարածաշրջանային այլ դերակատարներին, Նրանք պիտի քննադատվեն իրենց թույլ տված սխալների և սխալ ընտրության պատճառով»:

ԻՍՆԱ-ն երկուշաբթի օրը գրել է, որ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Թուիթերում կատարած գրառումն անցած շաբաթ «Ատլանտիկ» պարբերականում հրապարակված նրա հոդվածի մի հատվածն է:

ԻԻՀ ԱԳ նախարարն այս հոդվածում գրել է. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության նպատակը սոսկ ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված սպառնալիքների դիմագրավումը չէ, այլ նաև այն սպառնալիքների, որոնք տարածվել են Վաշինգտոնի դաշնակիցների հովանավորությանմբ և այսօր վտանգել են Եվրոպայի ու ԱՄՆ-ի քաղաքները»։

«Տարածաշրջանի որոշ արաբական երկրներ այն պայմաններում են Իրանի դեմ հայտարարություններ անում, երբ այդ պետություններից որոշները, հատկապես Սաուդյան Արաբիան ու Էմիրությունները, Եմենին պատերազմ են պարտադրել, ոտնձգություն են իրականացրել Բահրեյնի դեմ և Սիրիայում ֆինանսավորում ու սպառազինում են ահաբեկչական խմբերին»,-նշել է Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը նրանց ծախսեր պարտադրելու նպատակով չի ընդլայնվել: Դա նրանց ու նրանց արևմուտքցի դաշնակիցների սխալ քայլերի ու ընտրության արդյունքն է»:

 

Պիտակ