Հոկտեմբեր 24, 2017 07:43 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն իր շահը զենք վաճառելու մեջ է գտնում

ԻԻՀ ԱԳ նախարարը կրկին անգամ քննադատեց Ասիայի արևմուտքի ռազմավարական տարածքում ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշեց. «Հակառակ ԱՄՆ-ին, որը տարածաշրջանային հակամարտություններում իր շահը զենք վաճառելու մեջ է տեսնում, Իրանը հարևանների միջև երկխոսության կողմնակից է»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև մեկ այլ գրառման մեջ Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած ուղևորության նպատակների կապակցությամբ գրել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած իր ուղևորության նպատակն աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է»:

Զարիֆն ընդգծել է, որ Աֆրիկա է ուղևորվել տնտեսական, այդ թվում մասնավոր բաժնից առաջնակարգ տեխնոլոգիայի բնագավառում աշխատող ընկերությունների պատվիրակության ընկերակցությամբ, նպատակ ունենալով ընդլայնել աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները:

Ի դեպ, ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Պրետորիայում հանդիպում ու զրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջակուբ Զումաի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Ջակոբ Զուման մտքերի փոխանակում կատարեցին երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

 

Պիտակ