Իրանը և Գերմանիան կարևորել են ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարը
Իրանի և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունները կարևորել են ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրանյութերի դեմ պայքարը , փախստականների հարցերի կարգավորման, նաև արտակարգ իրավիճակներում երկկողմ համագործակցությունների զարգացումը:
ԻՌՆԱ գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է.«Բեռլինում Սեյյեդ Ռամազան Շոջայի Քիասարիի ղեկավարությամբ ԻԻՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը և Գերմանիայի ներքին գործերի նախարարության պատվիրակության մասնակցությամբ նիստում, կարևորվել է համագործակցության նոր եզրերի քննարկման նպատակով փորձագիտական հանձնախմբեր կյանքի կոչելու համար երկկողմ համագործակցության զարգացումը»:
Նիստում կողմերը ներքին գործերի նախարարությունների գերագույն մակարդակում հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել:
ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջազգային գծով և տեղեկատվական կենտրոնի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա: