Հոկտեմբեր 26, 2017 16:24 Asia/Tehran
  • Զարիֆ .«Իրանցիներն ամերիկացիների խաղերին չեն խաբվելու»

Հինգշաբթի օրը ԻԻՀ ԱԳ նախարարը թվիթերում գրել է.«1953 թվականին ԱՄՆ-ը տապալեց Իրանի ընտրյալ կառավարությունը, իսկ 1979 թվականից ի վեր փորձում է այն կրկնել: Սակայն իրանցիներն ամերիկացիների խաղերին չեն խաբվելու»:

«Իրանցիների հետ սրտակցելու , Դոնալդ Թրամփի կողմից Պարսից ծոցի համար կեղծ անվան օգտագործման, Իրանի ժողովրդին ահաբեկիչ անվանելու և նրանց այցը ԱՄՆ արգելելու անիրական լինելն արդեն ապացուցված է ».-հավաստել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Իրանի ժողովրդի կողքին կանգնելու ժեստից: Իրանցիներն իիրենց նախագահին ընտրել են վեց միլիոն ձայների տարբերությամբ և 73 տոկոսանոց մասնակցությամբ».-թուիթերյան գրառման մեջ նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Նախարար Զարիֆի գրառումն ակնարկում  է այն փաստին, որ ընտրություններում Դոնալդ Թրամփն իր մրցակցի համեմատությամբ երկու միլիոնով ավելի քիչ էր ձայն հավաքել: Ընտրություններում ամերիկացիների մասնակցության ցուցանիշը 60 տոկոս է եղել:

Հակաիրանական քայլերը խստացնելու համար ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետական երկու սենատորների օրինագծի շուրջ քվեարկության ժամանակ, ԱՄՆ Պետքարոտւղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է.«Մենք Իրանի ժողովրդի հետ խնդիր չունենք: Մենք հեղափոխության ռեժիմի հետ տարաձայնություններ ունենք»:

 

Պիտակ