Հոկտեմբեր 29, 2017 17:02 Asia/Tehran
  • Ամանո. «ՀԳՀԾ-ի իրագործումը պարտադիր է համաձայնության բոլոր կաղմերի համար»

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հանդիպում և զրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Կիրակի օրը կայացած այդ հանդիպման ժամանակ, Ամանոն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի տեսանկյունից ՀԳՀԾ-ի իրագործումը պարտադիր է համաձայնության բոլոր կողմերի համար»:

Նա նշել է, որ Իրանը կատարել է այդ ուղղությամբ իր բոլոր պարտավորությունները:

Շաբաթ երեկոյան, Թեհրան ժամանած ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կիրակի առավոտյան հանդիպում  և զրույց է ունեցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհիի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով բոլորի կողմից ՀԳՀԾ-ի հարգումը, Ամանոն ասել է.«Իրանը կատարելապես հարգել է այդ համաձայնությունը»:

2016թ. հունվարին ՀԳՀԾ-ի իրագործումն սկսվելով, ՄԱԳԱՏԷ-ն միշտ հաստատել է միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի ճշտապահ դիրքը:

 

Պիտակ