Նոյեմբեր 07, 2017 17:52 Asia/Tehran
  •  Զարիֆն ու Բորիս Ջոնսոնը հեռախոսային զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

Երեքշաբթի որը կայացած հեռախոսազրույցում, Իրանի և Բրիտանիայի ԱԳ նախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Բորիս Ջոնսոնը խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին:

Անդրադառնալով տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի հրահրիչ քայլերին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հերքել է Իրանի մասին սաուդցի պաշտոնատարների վտանգավոր հայտարարությունները, նշելով, որ դրանք հակասում են  միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Ավելի վաղ, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել էր.«Եմենի Անսարալլահ շարժման համար հրթիռների ապահովման հարցում Իրանի դերակտարությունն այդ երկրի կողմից ռազմական բացահայտ ոտնձգություն է»:

Իրանի և Բրիտանիայի ԱԳ նախարարները մտքերի փոխանակում են կատարել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների շուրջ:

Պիտակ