Հոկտեմբեր 09, 2024 10:50 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է ջրի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում ծառայություններ մատուցել իր հյուսիսային հարևաններին

ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջազգային բաժնի տնօրենը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ջրի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում ծառայություններ մատուցել իր հյուսիսային հարևաններին։

Ղրղզստանի  էներգետիկայի փոխնախարար  Նազգոլ Ջուրոբիկոնա Յունովայի  հետ օնյկալն հանդիպմանը, Մոջթաբի Աքբարին ասել է․ «Ինչ վերաբերում է ջրի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտի չափանիշներին, ապա Իրանը համաշխարհային մասշտաբով գտնվում է  ստանդարտի ամենաբարձր մակարդակի վրա»։

Նա նշել է, որ Իրանը տեխնիկական և ինժեներական ծառայությունների մատուցման ոլորտում  համագործակցում է բազմաթիվ հարևան  և աֆրիկյան ու հարավամերիկյան երկրների հետ։ 

Ղրղզստանի  էներգետիկայի փոխնախարարն ասել է, որ Իրանը նավթի, գազի և էլեկտրաէներգիայի պաշարների ոլորտում առաջատար երկրներից է տարածաշրջանում, և ԻԻՀ մասնագիտացված կարողությունները մշտապես հիացրել են իր երկրին։ 

Իրանական ընկերություններում ջրի և էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտի բարձրակարգ մասնագետների առկայության շնորհիվ, Իրանն այս ոլորտում տեխնիկական, ինժեներական  և գիտելիքահենք ծառահություններ է արտահանում 50 երկիր։

Պիտակ