Հոկտեմբեր 09, 2024 09:47 Asia/Tehran
  • Թեհրանում պահանջել են վրեժ լուծել պաղեստինցի երեխաների հեղված արյան համար և հաստատվել  է պարսից լեզվի համագործակցության ասիական ֆորում ստեղծելու առաջարկը

Վերջին օրերին Իրանի մշակութային ոլորտում տեղի ունեցած իրադարձություններից կարելի է նշել Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային բաժնի աշխատանքների ներկայացումը, Թեհրանում պաղեստինցի երեխաների հետ համերաշխության հանդիպման անցկացումը և պարսից լեզվի և գրականության համագործակցության ասիական ֆորումի ստեղծման առաջարկի հաստատումը։

Pars Today-ը ներկայացնում է Իրանի մշակութային ոլորտի վերջին նորությունները։ 

Թեհրանում կայացել է պաղեստինցի երեխաների հետ համերաշխության փառատոնը

Պաղեստինցի երեխաների և դեռահասների հետ համերաշխության 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, Թեհրանի Ղասր թանգարանի այգում կիրակի օրվանից գործում են քաղաքական, հասարակական, լրատվական և համացանցի թեմաներով  մասնագիտացված հանձնաժողովներ։ 
Այս տարվա հանդիպման կարգախոսն է․ «Իսլամական ումման պետք է վրեժ լուծի պաղեստինցի երեխաների արյան համար»։
Հանդիպմանը մասնակում են տարբեր երկրներից ժամանած քաղաքական, մշակութային, իրավաբանական ոլորտի ներկայացուիչներ և Դիմադրության առանցքի ակտիվիստներ։ 
Սեպտեմբերի 30-ը պաղեստինցի Մուհամմադ ալ-Դորայի  նահատակության օրն է, ում լուսանկարները հրապարակվեցին համաշխարհային ԶԼՄ-ներում, ցավ պատճառտելով բոլոր ազատախոհ մարդկանց։ 
 
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային բաժնում կցուցադրվի 107 ֆիլմ

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 41-րդ միջազգային փառատոնի քարտուղարությունը հայտարարել է, որ միջազգային բաժնում ներկայացվել է ռեկորդային թվով՝  13 հազար 651 հայտ, ինչը 40-րդ փառատոնի համեմատ  2 անգամ շատ է։ 
Փառատոնին մասնակցում են կինոգործիչներ Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Դանիայից, Հունաստանից, Բելգիայից, Իսպանիայից, Կանադայից և այլ երկրներից։ 
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 41-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին Թեհրանի «Մելլաթ» կինոթատրոնում։ 

Հաստատվել է պարսից լեզվի և գրականության համագործակցության ասիական ֆորումի ստեղծման առաջարկը 

Կիրակի օրն Իրանի Նեյշաբուր քաղաքում իր աշխատանքն ավարտեց «Պարսից լեզուն՝ ընդհանուր հոգևոր ժառանգություն» խորագրով ասիական-մշակութային երկխոսության գագաթնաժողովը։
Հանդիպման ավարտին հաստատվել է Պարսից լեզվի և գրականության գիտական և մշակութային համագործակցության ասիական ասամբլեայի ստեղծման առաջարկը։