Բահրամ Ղասեմի.«Սաուդյան Արաբիան պետք է վերջ տա Եմենի ռմբակոծմանը»
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին քննադատելով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի անզեն բնակչության ռմբակոծումն, այդ քայլը համարել է Արաբիայի ռեժիմի անճարակության նշանը:
Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի կոալիցիայի կողմից Եմենի Հաջա նահանգում իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել և վիրավորվել են ավելի քան 60 խաղաղ քաղաքացիներ:
Բահրամ Ղասեմին ընդգծել է, որ Եմենի բնակավայրերի ռմբակոծումը և այդ երկրի շրջապատումն ու մարդասիրական օգնությունների առաքման կանխումը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայի ոտնձգիչ ռեժիմը չի կարողացել Եմենում հասնել իր նպատակներին:
Քննադատելով Եմենում իրականացվող ոճրագործությունների հանդեպ միջազգային հանրության կողմից ցուցաբերած լռությունը, Բահրամ Ղասեմին հավելել է.-«Նման քայլերը վկայում են միջազգային օրենքների խախտման և Մարդու իրավունքների ոտնահարման մասին»: