Նոյեմբեր 10, 2017 16:48 Asia/Tehran
  • Իրանը հարգում է միջազգային օրենքներն ու պայմանագրերը

«Միջուկային համաձայնություն կայացնելով և ՀԳՀԾ-ի շրջանակում իր բոլոր հանձնառությունները կատարելով, Իրանն ապացուցել է միջուկային զենքերի չտարածման ու զինաթափման սկզբունքին իր հավատարմությունը».-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Ուրբաթ նոյեմբերի 10-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Անվտանգությունն ու կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» միջազգային համագումարին առընթեր ունեցած մամուլի ասուլիսում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ավելացրել է.«ԻԻՀ-ը ոչ միայն կրոնական ուսումնաերի հիմունքով է դեմ միջուկային զենքերի արտադրմանն ու կիրառմանը, այլև համոզված է, որ նման զենքերն ինքնին համարվում են ապակայունացման ու անապահովության միջոցներ»:

«1974 թվականից ի վեր Իրանը հետամուտ է եղել Միջին Արևելքում զանգվածային սպանության ու միջուկային զենքերից զերծ տարածք ստեղծելու առաջարկին: Այդ պատճառով էլ միջուկային զենքերի ձեռքբերման համար Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը և ռեժիմին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունն ապարդյուն են անցել».-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Կենտրոնական Ասիայում միջուկային զենքերից զերծ տարածք ստեղծելու մասին առաջարկը համարելով անվտանգության մասին ճիշտ ընկալման մասին վկայող քայլ, նշել է.«Բռնության ու ծայրահեղականության դեմ աշխարհ ստեղծելու մասին 2013 թվականին ՄԱԿ-ում ԻԻՀ նախագահի ներկայացրած առաջարկը համարվում է Կենտրոնական Ասիայում հավաքական համագործակցությանն ուղղված համաշխարհային բարենպաստ շրջանակ»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև հարևան երկրների հետ բազմակողմանի գործակցությունը համարել է ԻԻՀ արտաքին քաղաքականության գերակայությունը:

«Անվտանգությունն ու կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» միջազգային համագումարը մեկնարկել է ուրբաթ նոյեմբերի 10-ին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, տարածաշրջանի երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Պիտակ