Նոյեմբեր 10, 2017 17:12 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարի մտահոգությունները տարածաշրջանի ապակայունացման հետևանքների կապակցությամբ

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ազդարարեց Միջին Արևելքի տարածաշրջանի ապակայունացման հետևանքների կապակցությամբ:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ, անդրադառնալով ԻԼԻՊ  և Թալիբան ահաբեկչական խմբերի ձևավորման, ինչպես նաև Եմենում, Կատարում ու Լիբանանում ճգնաժամ հարուցելու կապակցությամբ որոշ կողմերի դերակատարությանը, նշեց. «Փորձառու անձը կարող էր նկատել, որ տարածաշրջանի ապակայունացումը ոչ մի դրական հետևանք չի ունենալու»։

Տարածաշրջանի որոշ արաբական երկրներ, այդ թվում Արաբիան իրենց անօրինական նպատակների իրագործման համար, խոշոր ներդրում կատարելով ահաբեկչական խմբերի վրա, տարածաշրջանում ճգնաժամի ձևավորման և անմեղ մարդկանց կոտորածի ենթարկվելու ուղղությամբ կարևոր դերակատարություն են ունեցել:

ԻԻՀ-ն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ որոշ երկրների անցած տարիների սխալներով լեցուն ու անարդյունք կողմնորոշումները որևէ օգուտ չեն տվել տարածաշրջանին և նրանք հեռատեսությամբ ու հիմք ընդունելով իրենց շահերն ու կրած պատասխանատվությունը պիտի ճիշտ և առանց անտեղի համառության ընդունեն տարածաշրջանի իրականությունները:

Պիտակ