Նոյեմբեր 11, 2017 07:42 Asia/Tehran
  • Զարիֆ. ԵՄ-ն ՀԳՀԾ-ի գործադրման հարցում առավել պետք է ակտիվ լինի

ԻԻՀ ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ առավել ակտիվ լինել:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում գումարված «Անվտանգությունն ու կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» համաժողովին առընթեր ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ իր հանդիպման վերաբերյալ ասել է. «Հանդիպման ժամանակ զրուցել ենք ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման ուղղությամբ ԵՄ ջանքերի վերաբերյալ»:

«Իրանը մինչ այսօր լիովին գործադրել է ՀԳՀԾ-ն, սակայն հանդիպել է ԱՄՆ-ի խոստումնադրժությանն ու Վամինգտոնի նոր վարչակազմի կողմից անընդունելի մթնոլորտի ստեղծմանը և եվրոպական երկրները հնա«ավորինս շուտ պետք է կարգավորեն այս հարցը»,-հավելել է Զարիֆը:

Զարիֆն ասել է. «Ֆեդերիկա Մոգերինու հետ հանդիպման ժամանակ ընդգծվեց, որ Իրանը ողջունում է ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հովանավորությունը, սակայն առավել ակտիվություն պիտի ցուցաբերի ՀԳՀԾ-ի գործադրման և ՀԳՀԾ-ի շրջագծում Իրանի կապակցությամբ ստանձնած իր պարտավորությունների գործադրման հարցում և այդ ուղղությամբ գործնական քայլեր վերցնի»:

 

Պիտակ