ԻԻՀ նախագահը երկրաշարժից տուժածներին օժանդակելու համար անհրաժեշտ կարգադրություններ կատարեց
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ԻԻՀ ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հեռախոսազրույցում երկրաշարժից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու կապակցությամբ անհրաժեշտ կարգադրություններ կատարեց:
ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի գիշեր Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի հետ հեռախոսազրույցում տեղեկանալով երկրաշարժից տուժած տարածքներում փրկարարական աշխատանքների ընթացքի մասին այդ կապակցությամբ անհրաժեշտ կարգադրություններ կատարեց:
Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության տնօրեն Էսմայիլ Նաջարն այս կապակցությամբ հայտարարեց. «Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում երկրաշարժ գրանցվելուց հետո նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման խորհուրդը նիստ գումարելով քննարկել է աղետի ծավալները»:
Վերջին տվյալների համաձայն երկրաշարժի հետևանքով մինչ այժմ զոհվել է 61 և վիրավորվել է 300 մարդ: