ԻԻՀ առաջնորդը պաշտոնյաներին կոչ է արել օգնության հասնել երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i76067-ԻԻՀ_առաջնորդը_պաշտոնյաներին_կոչ_է_արել_օգնության_հասնել_երկրաշարժից_տուժածներին
Իրանի արևմտյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ուղերձ է հրապարակել:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 10:43 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը պաշտոնյաներին կոչ է արել օգնության հասնել երկրաշարժից տուժածներին

Իրանի արևմտյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ուղերձ է հրապարակել:

Կիրակի գիշեր Իրանի արևմտյան շրջաններում և Իրաքի տարբեր քաղաքներում  Ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ուենցել, որի հետևանքով մինչ այս պահը զոհվել է 328 մարդ և 5340 ուրիշներ վիրավորվել են:

Ուղերձում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Երկրի պաշտոնատարների պարտականությունն է առաջին ժամերից օգնության շտապել տուժածներին, հատկապես փլատակների տակ հայտնվածներին և բոլոր հնարավորություններից օգտվելով, կանխել զիհերի թվի աճը»:

Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բանակը, պահակազորը և հավաքազորային ուժերը պետք է արագ օգնության հասնեն և տուժածներին հիվանդանոց տեղափոխեն: Թե ռազմական և թե քաղաքացիական պետական մարմինները ևս պետք է ոչ մի ջանք չխնայեն տուժածներին ու նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու համար:

Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր կարող են, օգնության հասնել տուժածներին: