Իրանի պետայրերը երկրաշարժից տուժածներին անհապաղ օգնելու կոչ են արել
Ցավակցելով Իրանի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զհերի ու տուժածների հարազատներին, ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Կառավարությունն իր ողջ կարողությունենրով ու հնարավորություններով լինելու է երկրաշարժից տուժածների կողքին»:
Կիրակի երեկոյան Իրանի արևմտյան նահանգներում գրանցվել է 7.3 ռիխտեր ուժգնությամբ երկրաշարժ: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները թարմացվում են: Հայտնի է , որ զոհվել է 430 հոգի, 6700-ը վիրավորվել են:
Նոյեմբերի 13-ին հղած ուղերձում, Իրանի իսլամական հանրապետության նախագահ ՝ Հասան Ռոհինին ասել է.«Անհրաժեշտ է , որպեսզի Իրանի արևմտյան և հարակից մյուս նահանգների փրկարարական մարմինները և պատասխանատու կառույցներն առավելագույն ջանադրությամբ և առկա բոլոր հնարավորությունները տրամադրելով, օգնեն փրկարարական աշխատանքներին, հոգան վիրավորների կարիքները »:
Իրանի դատական իշխանության ղեկավարը ցավակցել է Իրանի արևմտյան նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ու վիրավորների հարազատներին , ընդգծելով բոլոր վիրավորներին անհապաղ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Դատական գերագույն այրերի նիստի սկզբում, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ասել է.«Պատասխանատուները պետք է իրենց ողջ կարողություններով օգնեն երկրաշարժից տուժածներին»:
ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային-գեներալ Ամիր Հաթամին, նախարարության ավագ պատասխանատուներին հանձնարարել է օգնել երկրաշարժի վիրավորներին: