Իսլամական հեղափոխության պահակազորը շտապել է օգնություն հասցնել երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i76239-Իսլամական_հեղափոխության_պահակազորը_շտապել_է_օգնություն_հասցնել_երկրաշարժից_տուժածներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժերի խոսնակն ասել է, որ այդ կորպուսի դաշտային հիվանդանողները տեղակայվել են Իրանի արևմտյան տարածքներում՝ երկրաշարժից տուժածներին և վիրավորներին օգնելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 16:20 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության պահակազորը շտապել է օգնություն հասցնել երկրաշարժից տուժածներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժերի խոսնակն ասել է, որ այդ կորպուսի դաշտային հիվանդանողները տեղակայվել են Իրանի արևմտյան տարածքներում՝ երկրաշարժից տուժածներին և վիրավորներին օգնելու համար:

Կիրակի գիշեր Իրանի արևմտյան շրջաններում և Իրաքի տարբեր քաղաքներում  Ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ուենցել, որի հետևանքով մինչ այս պահը զոհվել է 432 մարդ և 9388 ուրիշներ վիրավորվել են:

«Սեփահ նյուզի» հաղորդման համաձայն գեներալ Ալիաքբար Փուրջամշիդյանն ասել է. «Իրանի Իսլամական  հեղափոխության պահակազորի ցամաքային ուժերը գտնվում են աղետի գոտում և շարունակում են օգնություն հասցնել երկրաշարժից տուժածներին»:

Գեներալ Ալիաքբար Փուրջամշիդյանն ասել է.-«Մինչև այժմ  Քերմանշահում և հարակից տարածքներում տեղակայվել են 6 դաշտային հիվանդանոցներ»:

«Մինչ այժմ հարյուրավոր վիրավորներ բուժվել են իսլամական կորպուսի դաշտային հիվանդանոցներում․ շարունակվում է բժշկական ծառայությունները երկրաշարժից տուժածներին»: