Ռոհանի. Ստամբուլի գագաթնաժողովում միաձայնությունը մուսուլմաններին գոտեպնդեց Պաղեստինի հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i78621-Ռոհանի._Ստամբուլի_գագաթնաժողովում_միաձայնությունը_մուսուլմաններին_գոտեպնդեց_Պաղեստինի_հարցում
ԻԻՀ նախագահը ողջունելով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի գումարումն ասել է. «Այս գագաթնաժողովն աշխարհի մուսուլմաններին գոտեպնդեց Պաղեստինի հարցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 04:00 Asia/Tehran
  • Ռոհանի. Ստամբուլի գագաթնաժողովում միաձայնությունը մուսուլմաններին գոտեպնդեց Պաղեստինի հարցում

ԻԻՀ նախագահը ողջունելով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի գումարումն ասել է. «Այս գագաթնաժողովն աշխարհի մուսուլմաններին գոտեպնդեց Պաղեստինի հարցում»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ նախագահի վերջին քայլը ցավ պատճառեց աշխարհի մուսուլմաններին ու ազատախոհներին, ասել է. «Այսօր Իսլամական համագործակցության արտահերթ գագաթնաժողովից սկսված ուղին միաձայնությամբ պիտի շարունակվի, որպեսզի ԱՄՆ-ին երբևե չթույլատրվի իրագործել իր այդ որոշումը»:

Ռոհանին  նշել է, որ իսլամ աշխարհի դեմ ամերիկացիների ու սիոնիստների սադրանքները տարբեր միջոցներով շարունակվելու են: «Բարեբախտաբար աշխարհում բոլոր մուսուլմաններն արտահայտեցին Պաղեստինը պաշտպանելու հետ կապված իրենց զգացմունքները և դիմակայեցին հակաիսլամական այս սադրանքին». ասել է նա:

Հանդիպման ժամանակ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադառնալով Ստամբուլի գագաթնաժողովին Իսլամական համագործակցության անդամ երկրների ղեկավարների մեծաթիվ մասնակցության, ասել է. «Այս մեծաթիվ մասնակցությունն արտահայտում է  Պաղեստինի հարցում իսլամական երկրների համակարծիք լինելը և հույսով ենք, որ այս միասնականությունը պատճառ կդառնա, որպեսզի Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ առավել քայլեր ձեռնարկենք»: