Իրանցի կանայք «սեփաք թաքրա»-ի համաշխարհային մրցաշարի չեմպիոն
Իրանի կանանց ու տղամարդկանց ազգային հավաքականներն ուրբաթ օրը Թաիլանդի Բանգկոկ քաղաքում կայացած «սեփաք թաքրա» մարզաճյուղի «դաբել» բաժնում և A կարգում տիրացան համապատասխանաբար չեմպիոնի ու փոխչեմպիոնի կոչումներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Իրանի սեփաք թաքրայի կանանց հավաքկանն այս մարզաճյուղի «դաբել» բաժնում 2-0 հաշվով հաղթանակ արձանագրեց Թաիլանդի հավաքականի նկատմամբ և առաջին անգամ աշխարհի չեմպիոն ճանաչվեց:
Իրանի կանանց հավաքականն էլ «դաբել» բաժնում 2-0 հաշվով պարտություն կրելով Հնդկաստանի հավաքականից, կանգնեց աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
Սեփաք թաքրայի 2017 թվականի համաշխարհային առաջնությունը Ասիայի, Եվրոպայի, Օվկիանիայի և Հյուսիսային Ամերիկայի ու Հարավային Ամերիկայի մայրցամաքների 35 հավաքականների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին մեկնարկել է Բանգկոկ քաղաքում:
Սեփաք թաքրան վոլեյբոլի նմանող մարզաճյուղ է, որտեղ ձեռքի փոխարեն օգտվում են ոտքերից: Այս մարզաճյուղը Ասիայի հարավ-արևելքի տեղական մարզաձևերից է: