Դեկտեմբեր 22, 2017 07:13 Asia/Tehran
  • Զարիֆն արձագանքեց ՄԱԿ-ի ԳԱ-ում Ղոդսի մասին բանաձևի վավերացմանը

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի գիշեր արձագանքեց Ղոդսի մասին բանաձևին ՄԱԿ-ի ԳԱ-ի տված կտրուկ ձայներին:

Ղոդսի մասին բանաձևը հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ում ընդունվեց 128 կողմ, 9 դեմ և 35 ձեռնպահ ձայներով: Բանաձևի համաձայն՝ ՄԱԿ-ը Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք չի ճանաչելու:

Համաձայն «Փարս Թուդեյ»-ի հաղորդման, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Համաշխարհային հզոր «ոչ» ՄԱԿ-ում Թրամփի ռեժիմի հնչեցրած սպառնալիքին»:

ՄԱԿ-ի ԳԱ-ի հինգշաբթի օրվա նիստը գումարվեց նրանից հետո, երբ ԱՄՆ-ն ԱԽ-ում վետո դրեց Ղոդսի մասին Եգիպտոսի առաջարկած բանաձևի վրա:

 

Պիտակ