Հունվար 06, 2018 10:51 Asia/Tehran
  • Զարիֆը հակադարձել է ԻԼԻՊ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրանում անկայնություն ստեղծելու քայլերին

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«ԱՄՆ-ի նախագահի, ԻԼԻՊ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից վերջին օրերին Իրանի խառնակիչներին ցուցաբերած հովանավորությունը պատճառ է դարձել, որ երկրում անհանդարտություններ առաջանան »:

Հակադարձելով  ԱՄՆ-ի, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի և Սաուդյան Արբիայի կողմից  վերջին օրերին Իրանում տեղի ունեցած անհանդարտությունների հանդեպ ցուցաբերած հովանավորությանը, Մոհամեդ Ջավադ Զարիֆն  իր թուիթերյան էջում գրել է.«Արաբիան և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, հետևելով Դոնալդ Թրամփի փորձում են բռնություն, անկայունություն և ավերածություն տարածել ԻԻՀ-ում»:

Վերջին օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թուիթերյան գրառումներով փորձում է միջամտել Իրանի ներքին գործերին և հովանավորել խառնակիչներին:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամեդջաաֆար Մոնթազերին Իրանում տեղի ունեցած անհանդարտությունների վերաբերյալ հայտարարել է, որ այս նախագիծը ավելի վաղ կազմակերպվել է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կողմից: 

Պիտակ