Իրանի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Սիրիայի ժողովրդի դիմադրությունն ու դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i81501-Իրանի_խորհրդարանի_նախագահը_բարձր_է_գնահատել_Սիրիայի_ժողովրդի_դիմադրությունն_ու_դերակատարությունը
Նշելով ,որ Սիրիան շատ ծանր ժամանակաշրջան է թիկունքում թողել , Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Սիրիայի արձանագրած իրարահաջորդ հաղթանակներում այդ երկրի ժողովրդի դերակատարությունը դրվատելի ու գնահատելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 14:07 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Սիրիայի ժողովրդի դիմադրությունն ու դերակատարությունը

Նշելով ,որ Սիրիան շատ ծանր ժամանակաշրջան է թիկունքում թողել , Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Սիրիայի արձանագրած իրարահաջորդ հաղթանակներում այդ երկրի ժողովրդի դերակատարությունը դրվատելի ու գնահատելի է»:

Թեհրանում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 13-րդ կոնֆերանսի շրջանակներում Ալի Լարիջանին այսօր հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Յուսեֆ Սաբբաղի հետ: Հանդիպման ժամանակ, Լարիջանին ասել է.«Չնայած թշնամիների ջանքերին, Սիրիայի կառավարությունը ժողովրդի օգնությամբ կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները»:

Հանդիպման ժամանակ Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Յուսեֆ Սաբբաղն իր հերթին նշելով,որ Իրանը և Սիրիան կարող են միմյանց կողքի պատերազմել իրենց ընդհանուր թշնամիների դեմ,ասել է.«Իրանը և Սիրիան եղբայրական ամուր կապեր ունեն միմյանց հետ, և երբ իրանցի մարտիկները սիրիացիների կողքին կանգնեցին ընդդեմ թաքֆիրականների և Սիրիայում նրանց  արյունը հեղվեց իրար կողքի, այս կապն ավելի  ամրապնդվեց»: