Զարիֆ.«Սիրիայի վերջին հաղթանկներից հետո խստացվել են ԱՄՆ-ի ծրագրերը»
https://parstoday.ir/hy/news/iran-i81709-Զարիֆ._Սիրիայի_վերջին_հաղթանկներից_հետո_խստացվել_են_ԱՄՆ_ի_ծրագրերը
Բարձր գնահատելով ահաբեկիչների դավերի նկատմամբ Սիրիայի կառավարության ու ժողովրդի արձանագրած հաղթանակները, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Այդ հաղթանակներից հետո, ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը խստացրել են իրենց դիվերսիոն նախագծներն ՝ ահաբեկիչների օգտին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 13:18 Asia/Tehran
  • Զարիֆ.«Սիրիայի վերջին հաղթանկներից հետո խստացվել են ԱՄՆ-ի ծրագրերը»

Բարձր գնահատելով ահաբեկիչների դավերի նկատմամբ Սիրիայի կառավարության ու ժողովրդի արձանագրած հաղթանակները, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Այդ հաղթանակներից հետո, ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը խստացրել են իրենց դիվերսիոն նախագծներն ՝ ահաբեկիչների օգտին»:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Յուսեֆ Սաբբաղի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը և Սիրիան ավելի դժվարին օրեր էլ թիկունքում թողել են և այս վտանգավոր փուլը ևս հաղթահարելու են»:

Սիրիայի խորհրդարանի նախագահն ասել է .«Թեհրանը Դամասկոսի գլխավոր գործընկերն է ՝ Սիրիայի Դիմադրության, հաղթանակի, քաղաքական գործընթացի ու վերակառուցման գործընթացում»:

Անդրադառնալով միջխորհրդարանական 13-րդ կոնֆերանսի անցկացմանը, Համուդա Յուսեֆ Սաբբաղը կոնֆերանսը համարել է Իրանի դիվանագիտության հաջող օրինակ, ասելով. «Իսլամական երկրները միասնությամբ հաղթահարելու են բոլոր դավերը»: