Ղասեմի «Իրանը հուսով է, որ շուտով ավարտվելու է Աֆրինի օպերացիան»
Կարևորելով Սիրիայի ազգային իշխանության հարգումը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավաստիացրել է.«Իրանը հուսով է , որ շուտով ավարտվելու է Աֆրինի օպերացիան և Սիրիայի և Թուրքիայի սահմանային լարվածությունները դադարելու են»:
Ընդգծելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և ազգային անվտանգության հարգման անհրաժեշտությունը, Բահրամ Ղասեմին նշել է.«ԻԻՀ-ը մոտիկից դիտարկում է Աֆրինի զարգացումները»:
«Աֆրինում ճգնաժամի շարունակումը կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսային շրջանում թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի կրկին ստեղծմանը և այդ տարածքում կրկին կարող է բռնկվել պատերազմը»․ ավելացրել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նաև միջազգային հանրությանը և բոլոր երկրներին կոչ է արել զերծ մնալ ցանկացած քայլից, որը խրախուսելու է ահաբեկիչներին և հզորացնելու է վերտարածաշրջանին միջամտող ուժերի անօրինական ներկայությունը: