Ռեզայի. «Կայուն խաղաղությունը ստեղծվում է ժողովրդի և օրինական իշխանությունների կողմից»
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղարն ասել է. «Տարածաշրջանային հակամարտությունները ոչ մի արդյունք չունեն երկրների համար, և ավելի լավ է, որ բոլորը փորձեն կայուն խաղաղություն հաստատել ժողովրդների ու կառավարությունների միջոցով»:
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սիրիայի հյուսիսում ԱՄՆ զորքերի ներկայության և թուրքական զորքերի հետ բախումների մասին ասել, որ ամերիկացիները փորձում են ուժեղացնել հակաթուրքական քրդերի դիրքերը և Թուրքիան փորձում է տապալել ԱՄՆ-ի ծրագրերը: Թեև երկու երկրները երկար բարեկամության պատմություն ունեն:
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ անկասկած, այդ բախումներն արդյունք չեն ունենա որևէ երկրի համար:
Սիրիայի հյուսիսում Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի բանակի ռազմական հարձակումները սկսվել են 2018 թվականի հունվարի 20-ից՝ «Ձիթենու ճյուղ» անունով:
Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է Աֆրինի վրա Թուրքիայի բանակի հարձակումն՝ այն համարել է Թուրքիայի կողմից Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտումը: