Կյուրոսի հռչակագիրը կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցուցակում
https://parstoday.ir/hy/news/iran-i82571-Կյուրոսի_հռչակագիրը_կգրանցվի_ՅՈՒՆԵՍԿՕ_ի_համաշխարհային_հիշողության_ցուցակում
ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ազգային կոմիտեի անդամը տեղեկացրեց Իրանի արժեքավոր ու պատմական նշանակություն ունեցող երեք ստեղծագործությունների, այդ թվում՝ Կյուրոսի հռչակագրի այդ կազմակերպության համաշխարհային հիշողության ցուցակում գրանցվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 04:01 Asia/Tehran
  • Կյուրոսի հռչակագիրը կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցուցակում

ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ազգային կոմիտեի անդամը տեղեկացրեց Իրանի արժեքավոր ու պատմական նշանակություն ունեցող երեք ստեղծագործությունների, այդ թվում՝ Կյուրոսի հռչակագրի այդ կազմակերպության համաշխարհային հիշողության ցուցակում գրանցվելու մասին:

Սուսան Ասիլին շաբաթ օրն Իրանի արևմտյան Համադան քաղաքում կազմակերպված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության պարզաբանման ուսուցողական առաջին նիստին առընթեր ԻՌՆԱ-ի հետ զրույցում հավելել է. «Սանայիի «Քոլլիաթ»-ը, Կյուրոսի հռչակագիրը և Էբն Մաջեդի «Ալ-Ֆավաեդ» աշխատասիրությունը Համաշխարհային հիշողության ցուցակում գրանցվելու համար, Իրանի կողմից ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին»:

Կյուրոսի հռչակագիրը Բաբելոնը նվաճելուց հետո նոր բաբելոներենով կավե գլանի վրա գրված Աքեմենյան Մեծն Կյուրոս արքայի հրամանագիրն է, որը պատկանում է Իրանին և պահվում է Բրիտանիայի թանգարանում:

Այս հռչակագիրն աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ գլխավոր փաստաթուղթն է համարվում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ազգային կոմիտեի քարտուղար Ֆարհադ Նազարին ասաց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ցանկում 10 ստեղծագործություններ գրանցելով Իրանն այդ տեսակետից աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում»: