Թեհրանում մեկնարկել է ՄԱԿ-ի հասարակական ու տնտեսական հանձնաժողովի երկրորդ նիստը
Թեհրանում մեկնարկել է ՄԱԿ-ին կից Ասիայի և Օվկիանիայի հասարակական ու տնտեսական հանձնաժողովին հարող աղետների մասին տեղեկությունների կառավարման զարգացման կենտրոնի տնօրենների խորհրդի երկրորդ նսիտը:
Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի առավոտյան մեկնարկած նիստին ներկա են Իրանի Բյուջեի ու ծրագրավորման կազմակերպության տնօրեն՝ Մոհամմեդ Բաղեր Նոբախթը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Շամշադ Ախթարը և Ասիայի ու Օվկիանիայի 25 երկրների ներկայացուցիչներ:
Բնական աղետների նվազեցման մասին փորձերի փոխանակման մասին փորձագիտական նիստերից բացի, Թեհրանում հիմնադրվելու է «Էփիդիմ» կենտրոնը:
ԻԻՀ առաջարկով, շուրջ մեկ տասնամյակ բանակցություններից հետո, Թեհրանում հիմնադրվելու է այս կենտրոնը, որն աշխատելու է ՄԱԿ-ի Ասիայի և Օվկիանիայի հասարակական ու տնտեսական հանձնաժողովին կից: