Ջաբերի Անսարի. Սոչիի նստաշրջանը՝ քայլ Սիրիան ճգնաժամից փրկելու ուղղությամբ
Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը հայտարարել է, որ Սոչիի նստաշրջանն ազգային կամքի վրա հիմնված քաղաքական լուծման հիման վրա ներկա ճգնաժամից փրկվելու համար Սիրիայի ժողովրդին օժանդակող հուսադրիչ քայլ է:
Հոսեյն Ջաբերի Անսարին «Ալ-Մենար» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Այն ինչ տեղի ունեցավ Աստանայի ու Սոչիի բանակցություններում, կարելի է ճգնաժամից փրկվելու համար միջսիրիական լուրջ երկխոսության համար լավ սկիզբ ու ճիշտ քայլ համարել»:
Ջաբերի Անսարին, անդրադառնալով այս նստաշրջանը լքած խմբերին, ասել է. «Նրանք էլ կարող են վերադառնալ բանակցություններին»:
Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը սիրիական ընդդիմության վրա ազդեցություն գործելու հարցում Թուրքիայի դերակատարության մասին ասել է. «Թեհրանն Անկարային կոչ է արել բոլոր ընդդիմադիր խմբերին քաղաքական լուծմանը մասնակից դարձնելու ուղղությամբ ջանք գործադրել»:
Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը երեքշաբթի օրը ամփոփիչ հաղորդագրության ընթերցմամբ ավարտվեց Սոչիում: