Վելայաթի.«Իրանը տարածաշրջանի ամենահեղինակավոր երկիրն է»
Նշելով որ Միջին Արևելքը աշխարհի սիրտն է, միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականը շեշտել է.«Իրանը տարածաշրջանի ամենահեղինակավոր երկիրն է»:
Մեհր գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Մաշհադում կայացած Պաղեստինի աջակցության համաժողովում, միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հավելել է.«Ամերիկցիները ձգտում էին ստեղծել Մեծ Միջին Արևելք և ջանքեր էին գործադրում այս տարածաշրջանը ընդարձակել մինչև Չինաստանի սահմաններ և Լիբիայի, Սիրիայի, Իրաքի և Եմենի դեպքերը այդ ձգտումների հետևանքներն են»:
Վեայաթին շեշտել է.«Ամերիկացիները չեն կարողանա մասնատել Սիրիան: Նրանք կամ իրենց կամքով են հեռանալու Եփրատի արևելքից կամ էլ Սիրիայի ժողովուրդն է նրանց հեռացնելու»:
«Լիբանանի Հոզբոլլահը Իրանի օգնությամբ հասել է այն կետին, որ Իսրայելի հրամանատարները փախնում են պատերազմից և Գազայի պատերազմում էլ պաղեստինցիների դիմադրությամբ հողին էին հավասարվել», հավելել է Վելայաթին: