Վելայաթի .«Սիրիայում անկախ քրդական երկիր ստեղծելու ԱՄՆ ցանկությունը չի իրականանալու»
«Սիրիան մասնատելու ամերիկացիների ցանկությունն իրականություն չի դառնալու».-ասել է միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը:
Լրագրողներին տված ճեպազրույցում, Սիրիայի դեմ բացահայտ ոտնձգության հարցում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի կողմնորոշման մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Անկասկած Իրանը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և մերժում Սիրիայի դեմ ցանկացած ոտնձգություն» .-հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:
«Ամերիկացիները մտադիր են մասնատել Սիրիայի տարածքը: Նախնական քայլերը նույնիսկ արվել են , որպեսզի Եփրատի արևելքում ՝ քրդաբնակ տարածքում ստեղծեն անկախ մի երկիր և այն պաշտոնապես ճանաչեն, սակայն նրանց այդ ցանկությունն իրականություն չի դառնալու».ավելացրել է Վելայաթին:
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը նշել է.«Սիրիայի քրդերի մեծ մասը հարգում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը և ի դերև է հանելու ամերիկացիների այդ նենգ ծրագիրը»: