Ռոհանի.«Նոր էջ է բացվել Իրան- Չինաստան հարաբերություններում»
Ընդգծելով Իրանի և Չինաստանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն, ԻԻՀ նախագահն ասել է.-«Նոր էջ է բացվել Իրան-Չինաստան հարաբերություններում»:
Շաբաթ հունվարի 23-ին, Չինաստանի նախագահ Շի Ջին Պինգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին Իրան-Չինաստան հարաբերությունները ռազմավարական համարելով ասել է.-«Չինաստանի նախագահի Թեհրան կատարած այցով և համաձայնությունների կայացմամբ նոր էջ է բացվել Թեհրան-Պեկին հարաբերություններում»:
Ընդգծելով ահաբեկչությանը դիմագրավելու նպատակով երկու երկրի վճռակամությունը, Ռոհանին հստակեցրել է.-«Աշխարհի և տարածաշրջանի ապագան և միջնաժամկետ սպառնալիքները պիտի նկատի առնվեն, Միջինարևելյան տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը,ահաբեկչության խնդրի առջև հայտնված երկրներին օգնելը և տեղեկատվական համագործակցություններն այն կարևոր գործոններն են, որոնք պետք է կիրառել ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:
Չինաստանի նախագահն ասել է, որ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման և միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ ընդհանուր համաձայնության հասնելով՝ Իրանը և Չինաստանը որոշել են «Ստրատեգիական համապարփակ համագործակցությունների» հիման վրա կառուցել իրենց հարաբերությունները:
Իրանը և Չինաստանը համատեղ մի հաղորդագրությամբ հայտնել են, որ ընդհանուր համաձայնության հասնելով իրենց հարաբերությունները կառուցել են «Ստրատեգիական համապարփակ համագործակցությունների»հիման վրա:
Չինաստանի նախագահ՝ Շի Ջին Պինգի Իրան կատարած երկօրյա այցի ընթացքում, երկու երկրները շաբաթ օրը 20 կետից բաղկացած մի համատեղ հաղորդագրությամբ՝ ճշտորոշել են Թեհրանի և Պեկինի համատեղ համագործակցությունների ուղեքարտեզը տարբեր այդ թվում՝ քաղաքական, գործադրական, հումանիտար ու մշակութային, դատական, անվտանգության ու պաշտպանական և տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում:
Համատեղ հաղորդագրության մեջ նշված է.-«Թեհրանը և Պեկինը ռազմավարական գործընկերներ են և նրանց արտաքին քաղաքականության գերակայություններից է համարվում երկկողմ հարաբերությունների ընդլայնումը»:
Հաղորդագրության ավարտին նշված է.-«Թեհրանը և Պեկինը ողջունում են Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությունը և համոզված են, որ այդ համաձայնությունը երաշխավորում է Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությունը»: