Իրան. ԱՄՆ-ի քաղաքականությունը Միջին Արևելքում անկայունության գլխավոր աղբյուրն է
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հակազդելով այդ կառույցում ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարություններին, նշել է. «Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական քաղաքականությունների հանդեպ անսակարկ հովանավորությունը Միջին Արևելքում անապահովության գլխավոր աղբյուրն է համարվում»:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին, որ իր միամյա պաշտոնավարության շրջանում բազմիցս պաշտպանել է Սիոնիստական ,Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի չորեքշաբթի օրվա նիստում տարածաշրջանում անկայունության հետ կապված մեղադրանքներ ուղղեց Իրանին ու Ռուսաստանին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ ասված է. «Մինչ իրականությունները վկայում են Սիրիայում լարվածության վերացմանն ուղղված Իրանի անկեղծ ջանքերի մասին, ԱՄՆ-ի կառավարությունը խոչընդոտում է այդ կապակցությամբ բոլոր ջանքերը»:
Հաղորդագրությունն անդրադառնալով տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ու ահաբեկչության տարածման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը, հավելել է. «Տարածաշրջանի տարբեր երկրներում, մասնավորապես Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Լիբանանում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի արկածախնդրություն ու անօրինական միջամտություններն այդ երկրներում անկայունության են հանգեցրել և աղետալի հետևանքներ են ունեցել տարածաշրջանի համար»:
Նիքի Հեյլին Իրանի ու Սիրիայի դեմ նման հայտարարություններ կատարեց նրանից հետո, երբ Սիրիայի բանակը կործանեց Սիոնիստական ռեժիմի ռազմական ոտնձգող ինքնաթիռը: