Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Արաբիայի ու Եգիպտոսի հակաիրանական մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i86129-Իրանի_ԱԳ_նախարարությունն_արձագանքել_է_Արաբիայի_ու_Եգիպտոսի_հակաիրանական_մեղադրանքներին
Հերքելով Արաբիայի և Եգիպտոսի համատեղ հայատարարության մի հատվածում Թեհրանի մասին կրկնված մեղադրանքները , Իրանի ԱԳ նախարարության խոսնակն անհիմն է համարել նման մեղադրանքները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 07, 2018 18:26 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Արաբիայի ու Եգիպտոսի հակաիրանական մեղադրանքներին

Հերքելով Արաբիայի և Եգիպտոսի համատեղ հայատարարության մի հատվածում Թեհրանի մասին կրկնված մեղադրանքները , Իրանի ԱԳ նախարարության խոսնակն անհիմն է համարել նման մեղադրանքները:

Արաբիայի արքայազն գահաժառանգ Մոհամմադ Բին Սալմանի Կահիրե կատարած այցի ավարտին եգիպտական և սաուդական կողմերը համատեղ հայտարարությամբ հանդես գալով, անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Իրանի դեմ:

Բահրամ Ղասեմին ասել է.«Տարածաշրջանի որոշ երկրների կողմից Իրանի դեմ անհիմն մեղադրանքների կրկնվելը վկայում է տարածաշրջանի ու աշխարհի իրողություններին առճակատվելու գործում նրանց անկարողության մասին»:

Ղասեմին հավելել է.«Ցավալի է, որ որոշ երկրների պատասխանատուների տարածաշրջան  կատարած այցը դարձել է տարածաշրջանի մյուս երկրների դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու միջոց»:

Ղասեմին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես ջանում է տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման և անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ»: