Ղասեմի.«Բրիտանիան պետք է ճնշում գործադրի Սաուդյան Արաբիայի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i86205-Ղասեմի._Բրիտանիան_պետք_է_ճնշում_գործադրի_Սաուդյան_Արաբիայի_վրա
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Բրիտանիան և այլ երկրները պետք է ճնշում գործադրեն Ռիադի վրա՝ Եմենում արյունահեղությունը դադարեցնելու և ահաբեկչական գաղափարներ տարածելու համար և իրենց տնտեսական շահերը առևտրի առարկա չդարձնել համաշխարհային խաղաղության և անվտանգության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2018 12:16 Asia/Tehran
  • Ղասեմի.«Բրիտանիան պետք է ճնշում գործադրի Սաուդյան Արաբիայի վրա

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Բրիտանիան և այլ երկրները պետք է ճնշում գործադրեն Ռիադի վրա՝ Եմենում արյունահեղությունը դադարեցնելու և ահաբեկչական գաղափարներ տարածելու համար և իրենց տնտեսական շահերը առևտրի առարկա չդարձնել համաշխարհային խաղաղության և անվտանգության հետ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, պատասխանելով Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններին, Բահրամ Ղասեմին ասել է.«Զավեշտական է, որ Եմենի դեմ պատերազմ հրահրող և այդ երկրում պատերազմական ոճրագործություններ իրականացնող Սաուդյան Արաբիայի պաշտոնատարները  նման անհիմն հայտարարություններ են անում Իրանի դեմ»:

«Բրիտանիայի և որոշ այլ երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, սպառազինական և քաղաքական  աջակցություն են ցուցաբերում  Սաուդյան Արաբիային, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը» ասել է Ղասեմին:

Բրիտանիայի կողմից Ռիադին ցուցաբերած աջակցությունը ավելի է բարդացնում Արևելյան Ասիայի տարածշրջանի ճգնաժամային իրավիճակը և ավելի է դժվարացնում խաղաղության և կայունության հաստատման գործը տարածաշրջանում: