Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժմիը կպարզեցվի
Իրանի ԱԳՆ-ն ասել է.-«Ադրբեջան մեկնող իրանցիները կկարողանան օգտագործել օդանավակայանում վիզա ստանալու հնարավորությունը»:
Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քառակողմ նիստի ավարտից հետո, հինգշաբթի օրը Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է.«Իրանն ազատականացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի և Վրաստանի հետ: Իսկ մոտ ապագայում իրանցիները կկարողանան օգտագործել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը»:
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է «Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ժողովրդական հարաբերությունների ընդլայնման և զբոսաշրջության զարգացման հարցերը»:
Զարիֆե հավելել է. «Այսօր, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև տուրիստական հարաբերությունները ավելացել են և հետագա քառակողմ նիստում այդ հարցերն ավելի մանրամասն կքննարկվեն»: