Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքները
Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է ցանկացած միջամտություն տարածաշրջանի այլ երկրների իրավունքների նկատմամբ»:
Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կոմսիշվլիի, և Վրաստանի փոխարտգործնախարար Դավիտ Զալքալինի հետ Թբիլիսիում ունեցած հանդիպման ժամանակ Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ահմեդ Ալիռեզա Բեյգին կոչ է արել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Ալիռեզա Բեյգին հավելել է. «Տարածաշրջանային և վերատարածաշրջանային բոլոր երկրները պարտականություններ ունեն միմյանց նկատմամբ, և այս առումով Իրանը միշտ պաշտպանել է տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքները` իրենց սահմանները պահպանելու համար:
Վրացական պաշտոնյաները գոհունակություն են հայտնել Իրանի պաշտոնատարների այդ երկիր կատարած այցի և երկու երկրների միջև բարի, անկեղծ և կառուցողական հարաբերությունների կապակցությամբ:
Վրաստանի իշխանությունները կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը, հարաբերությունների հետագա խթանումը և միմյանց հնարավորությունների օգտագործման կարողությունները: