Թեհրանում մեկնարկել է 6-րդ իրանական-եվրոպական բիզնես-բանկային կոնգրեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i89870-Թեհրանում_մեկնարկել_է_6_րդ_իրանական_եվրոպական_բիզնես_բանկային_կոնգրեսը
Թեհրանում բարձրաստիճան դրամավարկային և բանկային պաշտոնյաների և եվրոպական առաջատար ընկերությունների ներկայությամբ բացվել է Իրանի և Եվրոպայի առևտրական և բանկային 6-րդ միջազգային բիզնես-բանկային կոնգրեսը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 28, 2018 11:46 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է 6-րդ իրանական-եվրոպական բիզնես-բանկային կոնգրեսը

Թեհրանում բարձրաստիճան դրամավարկային և բանկային պաշտոնյաների և եվրոպական առաջատար ընկերությունների ներկայությամբ բացվել է Իրանի և Եվրոպայի առևտրական և բանկային 6-րդ միջազգային բիզնես-բանկային կոնգրեսը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՀԳՀԾ-ի կայացումից երկու տարի անց, ԻԻՀ առևտրային և բանկային կապերի քննարկումը կոնֆերանսի հիմնական թեման է:

Կոնֆերանսի ընթացքում  Իրանի բանկային և դրամավարկային հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալի Դիվանդարիի խոսքերով, երեք տարի անցել է Իրանի և Եվրոպա առևտրի և բանկային կոնֆերանսի հիմնադրումից և Եվրոպան Իրանի հիմնական առևտրային գործընկերներից է, ևայս համաժողովը երկխոսության հնարավորություն կտա կողմերին:

Դիվանդարին ասել է.-«Ներկայումս Իրանը գործընկերային հարաբերություններ ունի եվրոպական 835 ընկերությունների հետ, իսկ վերջին երկու տարիների ընթացքում 3,850 LC վարկային հաշիվներ են բացվել»:

Իրանի 6-րդ բիզնես-բանկային կոնֆերանսը տեղի կունենա մինչև վաղը (կիրակի) ապրիլի 29-ը Թեհրանում: