ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ վերցված քայլերը մինչ այսօր դրական են եղել. Ռոհանի
ԻԻՀ նախագահը շաբաթ օրը նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո միջազգային հանրության մեծամասնությունն Իրանին արդարացրեց ու պաշտպանեց ՀԳՀԾ-ն: Նա ընդգծել է. «ՀԳՀԾ-ի պահպանման համար մինչ այսօր վերցված քայլերը դրական են եղել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին Թեհրանում մի խումբ հոգևորականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այսօր երկրների մեծամասնությունը հավատացած է, որ Իրանի ընտրած ճանապատհը ճիշտ է եղել և ԱՄՆ-ն է, որ սխալ է թույլ տվել ու սա մեծ հաջողություն է»:
«Ամերիկացիները ճնշում են գործադրում եվրոպացիների վրա, որպեսզի կամ ԱՄՆ-ին ընտրեն և կամ Իրանին, սակայն եվրոպացիներն ասում են, որ ընտրում են ՀԳՀԾ-ն»,-նկատել է ԻԻՀ նախագահը:
Ռոհանին ընդգծել է. «Իրանի ջանքը կենտրոնացած է նրա վրա, որ եթե կարողացավ ՀԳՀԾ-ում մնալով տիրանալ իր իրավունքներին, շարունակի մնալ այդ միջազգային համաձայնության մեջ»: